Ռուսաստանը հիպերձայնային հրթիռներով կործանիչներ է տեղակայել Կալինինգրադի մարզում

Լուրեր

16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
Բոլորը

Ռուս զինվորականները հայտնել են, որ գերձայնային հրթիռներով զինված մարտական ինքնաթիռներ են տեղակայել Կալինինգրադի շրջանում՝ Ուկրաինայում Մոսկվայի գործողությունների պատճառով Արևմուտքի հետ լարվածության աճի ֆոնին, գրում է VOA-ն:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեք ՄիԳ-31 կործանիչներ՝ զինված «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով, ժամանել են Չկալովսկի ավիաբազա՝ որպես լրացուցիչ ռազմավարական զսպման միջոցառումների մաս: ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև, որ ինքնաթիռները բերվել են շուրջօրյա մարտական պատրաստի վիճակի։

Գերատեսչությունը կործանիչների մասին պատմող տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դրանք ռազմաբազա ժամանում, սակայն առանց հրթիռների, որոնք, ըստ երևույթին, առանձին են տեղակայվել։

«Կինժալ» հրթիռների տեղակայումը Կալինինգրադի մարզում, մինչ Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունները շարունակվում են արդեն շուրջ կես տարի, ամենայն հավանականությամբ, կոչված է ցույց տալու, որ ռուսական ուժերն ունակ են սպառնալու ՆԱՏՕ-ին։

Հավելենք, որ Կալինինգրադի մարզը սահմանամերձ է Լեհաստանին և Լիտվային, որոնք դաշինքի անդամ են։

Ռուս զինվորականները հայտարարել են, որ «Կինժալը» կարող է ունենալ մինչև 2000 կիլոմետր հեռահարություն, իսկ հրթիռը կարող է թռչել ձայնի արագությունից տասը անգամ ավելի արագ, ինչը դժվարացնում է այն որսալը: Ռուսաստանն օգտագործել է այդ զինատեսակները՝ Ուկրաինայում մի քանի թիրախներ խոցելու համար։

Տաթև Ֆռանգյան