Զապորոժիեի ատոմակայանի գոտին պետք է ապառազմականացվի․ Գուտերեշ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի Լվովում հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակով, քանի որ այն կրակի տակ է ընկել Ուկրաինայի ճակատային գծում, գրում է VOA-ն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Գուտերեշը լրագրողներին ասել է, որ «ռազմական տեխնիկան և անձնակազմը պետք է դուրս բերվեն ատոմակայանի տարածքից։ Նրա կարծիքով՝ օբյեկտը չպետք է օգտագործվի որպես ռազմական գործողության մաս, փոխարենը «շտապ անհրաժեշտ է համաձայնություն Զապորոժիեի զուտ քաղաքացիական ենթակառուցվածքը վերականգնելու և տարածքի անվտանգությունն ապահովելու համար»։

Մոսկվան ավելի վաղ մերժել էր Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին միջազգային կոչերը, որը մինչ այժմ ղեկավարում են ուկրաինացի ինժեներները՝ ռուսական օկուպացիայի տակ: Մոսկվան նման կոչերն անվանել է «անընդունելի»։

Գուտերեշը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ ՄԱԿ-ը կարող է ապահովել Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նյութատեխնիկական մասը և անվտանգությունը, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնեն դրան։

Զելենսկին Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է, որ իր հետ համաձայնեցվել են Զապորոժիեի ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները։

Տաթև Ֆռանգյան