Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Բրյուսելում բանակցությունների ժամանակ

Լուրեր

08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելում կայացած երկխոսության ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ կարգավորման շուրջ, սակայն պայմանավորվել են շարունակել քննարկումներն առաջիկա օրերին։ Բանակցություններից հետո այս մասին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեռ համաձայնության չենք հասել, բայց սա դեռ պատմության ավարտը չէ: Երկու ղեկավարներն էլ համաձայնել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության հարցում, բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերին: Քանի դեռ ժամանակ կա մինչև սեպտեմբերի 1-ը, ես չեմ հանձնվում»,- նշել է նա։

Բորելի խոսքով՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև տարաձայնությունները պահպանվում են, սակայն երկու առաջնորդներն էլ գիտակցում են, որ երկխոսությունն այլընտրանք չունի:

«Առաջնորդների միջև առկա են տարաձայնություններ այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների վերջնական կարգավիճակը, սակայն նրանք համաձայն են մոտ ապագայում կանոնավոր կերպով շարունակել բանակցությունները՝ արագացնելու հարաբերությունների կարգավորման գործընթացը», – պարզաբանել է նա։

Նշենք, որ Կոսովոյի շուրջ իրադրությունը սրվել է՝ օգոստոսի 1-ից սերբական համարանիշերով և փաստաթղթերով ավտոմեքենաների մուտքը տարածաշրջան արգելելու՝ Պրիշտինայի ծրագրերի պատճառով։ Կոսովոյի հյուսիսում, որտեղ բազմաթիվ սերբեր են ապրում, անկարգություններ են սկսվել, ինչին ի պատասխան՝ Կոսովոյի իշխանությունները ոստիկանական ուժեր են ուղարկել այնտեղ։ Սակայն ԱՄՆ-ի խնդրանքից հետո Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգել են արգելքի ուժի մեջ մտնելը: