Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նոր համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու համար առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչների միջև։ Այդ նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի մաքսային վարչության պետ, առևտրի փոխնախարար Ռզա Թունա Թուրագայի և Վրաստանի եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատվիրակությունների երկկողմ ձևաչափով հանդիպումներում քննարկվել են մաքսային ոլորտում համագործակցությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Այնուհետև աշխատանքն է սկսել մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը ելույթ ունեցած պատվիրակությունների ղեկավարները կարևորել են մաքսային ոլորտում համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի դյուրին և արագ իրականացման համար ու նշել, որ համաձայնագիրը կարևոր ներդրում կունենա այդ ուղղությամբ առավել արդյունավետ գործունեության հարցում։

Տաթև Ֆռանգյան