Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր էի դրել, որ ՀՀ-ում նման բան չպետք է լիներ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգությանը՝ նշեց, որ Բեյրութի պայթյունից հետո հանձնարարականներ էր տվել գերատեսչություններին։

«Նման դեպքից հետո առաջին հարցը, որ գոնե ինձ մոտ ծագում է՝ հետևյալն է, թե ի՞նչ չենք արել, կամ Կառավարությունն ի՞նչն այնպես չի արել, որպեսզի կարողանանք բացառել, կամ կանխել նման զարգացումը:

Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր:

Իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որն արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տվյալ հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է, բայց նաև պիտի հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ ամբողջական զեկուցի, թե 2020 թվականի օգոստոսի իմ տված հանձնարարականը ինչպես է կատարվել:

Այս պահի դրությամբ գիտենք, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը: Ենթադրում եմ՝ այդ հանձնարարության շրջանակներում արձանագրել է խախտումներ: Այս տեղեկատվությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Ընդ որում, այդ հանձնարարականը, եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանփակված չի եղել: Խնդիրը եղել է այն, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- նշեց վարչապետը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից պահանջելով հնարավորինս կարճ ժամկետում ներկայացնել, թե ինչպես է կատարվել այդ հանձնարարականը, որպեսզի հանարվոր լինի օբյեկտիվ եզրակացության հանգել:

Մանրամասները՝ տեսանյութում։