Կառավարության շենքից պետական դրոշն իջեցվել է
Հասարակություն
17.08.2022 | 14:31Ի հիշատակ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում երկօրյա սուգ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Կառավարության շենքից պետական դրոշն իջեցվել է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, այս պահի դրությամբ, 16 քաղաքացի է զոհվել, ևս 2-ն անհետ կորած է համարվում։