Ղրիմի կամուրջն Ուկրաինայի օրինական ռազմական թիրախն է. Պոդոլյակ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ուկրաինան Ղրիմի կամուրջը, որը կապում է թերակղզին Ռուսաստանի Դաշնության ցամաքի հետ, համարում է որպես օրինական ռազմական թիրախ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Ուկրաինան հակահարձակում է իրականացնում՝ ուղղված «ռուսական ուժերի ներսում քաոս» ստեղծելուն։

«Մեր ռազմավարությունն է՝ ոչնչացնել նյութատեխնիկական ապահովումը, մատակարարման գծերը, զինամթերքի պահեստները և այլ ռազմական ենթակառուցվածքները: Սա քաոս է ստեղծում սեփական ուժերում»,- ասել է Զելենսկու խորհրդականը:

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կարող են լինել ավելի շատ հարձակումներ, նշել է նա, ինչպես առեղծվածային հարվածները երկաթուղային հանգույցին և Ղրիմում գտնվող ավիաբազային, այնպես էլ հարվածներ ռուսական ռազմական ինքնաթիռներին Սակիի օդանավակայանում:

Ըստ The Guardian-ի՝ նա նաև հասկացրել է, որ Ուկրաինան Ղրիմի կամուրջը համարում է «որպես օրինական ռազմական թիրախ»:

«Սա ապօրինի շինարարություն է և Ղրիմում ռուսական բանակի մատակարարումների հիմնական դարպասը: Նման օբյեկտները պետք է ոչնչացվեն»,- շեշտել է Պոդոլյակը։

Տաթև Ֆռանգյան