«Գյումրի մտնելուն պես ձվեր նետեցին մեր մեքենաների վրա»․ տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու գործով դատավարությունը շարունակվում է

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ընդդիմադիրների հանրահավաքի օրը՝ մայիսի 8-ին, Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեղադրանքով հարուցված քրեական գործի քննությունը։ Իրեղեն ապացույցների զննությունից հետո դատարանն այսօր լսեց երեք վկաների, որոնք այդ օրը եկել էին Գյումրի՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու։ Երեք վկաներն էլ պնդեցին, որ Գյումրի մտնելուն պես ձվեր են նետել իրենց մեքենաների վրա։

Վկաներից Վահե Գասպարյանը, որն իրեն պատկանող ավտոմեքենայում միայնակ է եղել, ասաց, որ կանգնեցրել է մեքենան, որպեսզի պարզի՝ արդո՞ք չի վնասվել։ Ըստ նրա՝ ձվերով հարվածը կանգառից էր, լսել է աղմուկ, մի քանի հոգի է կանգնած եղել, սակայն չգիտի՝ ինչ ձայներ էին։

Մյուս երկու վկաներ Հովհաննես Ստեփանյանի ու Պետո Սարոյանի՝ դատարանին տված ցուցմունքներից բացի, դատախազ Արթուր Մնոյանի միջնորդությամբ, հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները, քանի որ հակասություններ կային։

Վկա Հովհաննես Ստեփանյանը դատարանին պատմեց, որ ընդդիմադիրների ավտոշարասյան հետ մտել են Գյումրի ու կանգառի մոտ ձվեր են նետել իր մեքենայի վրա, որի մեջ կային մի քանի ուղևորներ։ Երբ կանգնել են, որ մեքենան մաքրեն, տեսել են կանգնած 2-3 հոգու։ Վկայի բնութագրմամբ՝ «խառը վիճակ էր»։

Վկան, սակայն, դատախազ Արթուր Մնոյանի հարցին, թե հայհոյանքներ լսե՞լ է, պնդում էր՝ հայհոյանքներ չեն հնչել։ Միչդեռ նախաքննական ցուցմունքում վերջինն ասել էր, որ կանգառում գտնվող 4 տղամարդկանց ձեռքին պոլիէթիլենային տոպրակներով ձվեր կային, հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Բացի այդ, ըստ նախաքննական ցուցմունքի, ձվերից մեկը խփել են իր հետ եղած անձանցից մեկի աչքին, սկսվել է քաշքշուկ, բաժանել են ծեծկռտուքի մասնակիցներին, հետո նստել մեքենաներն ու շարժվել։

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան դատախազին խնդրեց չօգտագործել ծեծկռտուք բառը, քանի որ նման բան չի եղել, իսկ «հայհոյանքներ, գուցե, օդի մեջ հնչել են»։ Իր հետ եղած ուղևորի աչքին էլ, ըստ նրա, ձվով հարվածել են մեքենայի մեջ, ոչ թե կանգառում։ Միջադեպն արձանագրած տեսանյութի մասին էլ վկան ասաց, որ իր տպավորությամբ՝ տեսանյութում, կարծես, իր տեսած մարդիկ չլինեին։ Ասաց՝ իր տեսածները, որոնց ձեռքին տոպրակ կար, մոտ 40 տարեկան կլինեին։

Վկաներից երրորդը՝ Պետո Սարոյանն էլ ասաց, որ Գյումրի մտնելուն պես ձվեր են նետել մեքենայի վրա, ինքը մի պահ իջել է մեքենայից, սակայն շատ արագ նորից նստել է, մանրուքներ չի հիշում։ Ըստ նրա՝ երբ իջել է, տեսել է՝ տղամարդիկ են հավաքված, բայց թե ովքեր են, չի կարող ասել, վիճաբանություն եղել է, հայհոյանքներ լսել է։ Վկան չէր հիշում՝ տղամարդկանցից որ մեկի ձեռքին ձու կար։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գործով կալանավորված հինգ երիտասարդներից երեքը՝ Գևորգ Մուրադյանը, Արսեն Մարտոյան, Գոռ Մաթևոսյանը 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել։  Երկուսը՝ ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդի Տարոն Մանուկյաննն ու Գոռ Սարգսյանը կալանավորված են։ Նախորդ դատական նիստին ցուցմունք են տվել տուժողները՝ հայտարարելով, որ կալանավորվածներին չեն ճանաչում, նրանց դեմ բողոք չունեն։

Արմիկ Մովսիսյան