Ռուս-արաբական փողերն էլ Էրդողանին չեն փրկի․ թուրք տնտեսագետ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Անգամ եթե Ռուսաստանից կամ Սաուդյան Արաբիայից միլիարդավոր դոլարներ գան Թուրքիա, քանի դեռ​​կայունացման համապարփակ փաթեթ չի որոշվել, դա միայն կհանգեցնի գնաճի ահագնացմանը, գրում է ermenihaber-ը։

Ռուս-արաբական փողերն էլ Էրդողանին չեն փրկի։ Նման կարծիք է հայտնել թուրք անվանի տնտեսագետ Աթիլա Յեշիլադան «Youtube»-ով հեռարձակվող հաղորդման ընթացքում։

Նա նշել է, որ ի տարբերություն Սաուդյան Արաբիայի՝ Ռուսաստանից ավելի շատ գումար կարող է գալ, քանի որ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան կօգնի շրջանցել պատժամիջոցները։

«Ենթադրենք, Ռուսաստանից 50 միլիարդ դոլար եկավ։ Դա կօգնի՞ նախագահ Թայիփ Էրդողանին ընտրություններում հաղթել։ Չի՛ օգնի։ Նույնիսկ մեկ քվե չի բերի։ 80 տոկոս գնաճ ունենք, գումարը եկավ, ծախսերը կրկնապատկեցինք, ի՞նչ կլինի գնաճը։ Կհասնի 160 տոկոսի։ Քանի որ Թուրքիայում ծախսերը հասնում են ընթացիկ հաշվի դեֆիցիտի, Պուտինի տված գումարի մեծ մասը կուղղվի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆինանսավորմանը: Բացի այդ գումարի մեծ մասը կգնա իշխանությանը մոտ կանգնած անձանց»,- շեշտել է տնտեսագետը։

Յեշիլադան նաև ընդգծել է, որ այսուհետև Էրդողանին քվե չի բերի անգամ թուրքական լիրայի արժևորումը։

«Թուրքիայում ժողովրդի խնդիրը գործազրկությունն է, աղքատությունն է։ Դրանք լիրայի արժևորմամբ չեն լուծում»։