Գյումրիում խաչքար-հուշաքար է բացվել՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Արտյոմ Լոգյանի հիշատակին

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Գյումրիում այսօր բացվել է խաչքար-հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Արտյոմ Լոգյանի հիշատակին․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

«Հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը, նվիրաբերած զինվորն այսօր կդառնար 21 տարեկան։

«Արտյոմն ու մարտական ընկերները այն խիզախ հայորդիներն են, որոնց կյանքի ու քաջության շնորհիվ ենք մենք ապրում այսօր։ Հայրենիքի համար ընկած մեր հերոսի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի հուշերում, մեզ մնում է ապրել՝ գիտակցելով նրանց անձնազոհությունն ու շենացնել մեր երկիրը՝ հանուն մեր սերունդների»,- նշել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։

Հրետանային դիվիզիոնի հաշվարկի նշանառու, շարքային Լոգյանը խիզախաբար կռվել է թշնամու դեմ՝ կատարելով իր առջև դրված բոլոր առաջադրանքները, ցուցաբերել է յուրօրինակ քաջություն ու արիություն։ Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգին տիրապետող մարտիկը Ջրականի ամենաթեժ ու վտանգավոր կետերում ապահովել է ճշգրիտ կրակ՝ թշնամուն կորուստներ պատճառելով։

Արտյոմը հերոսի մահով ընկել է սեպտեմբերի 30-ին՝ անօդաչուի հարվածից։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հայորդին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»,- ասված է հաղորդագրությունում։