Մոսկվայում մեկնարկել է «Ազատություն» ռադիոկայանի սնանկության գործընթացը

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիաընկերության ռուսական ստորաբաժանման նկատմամբ սնանկության վարույթ է հարուցվել։ Օգոստոսի 15-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական իրավաբանական անձի սնանկության գործընթացի նախնական փուլն է սկսել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մարտի սկզբին Դաշնային հարկային ծառայությունը (ФНС) պահանջեց սնանկ ճանաչել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկա» ՍՊԸ-ին: Առաջարկվում էր դա անել պարզեցված ընթացակարգով՝ առանց մոնիթորինգի փուլի, սակայն օգոստոսին Դաշնային հարկային ծառայությունը խնդրեց սնանկությունն իրականացնել սովորական ձևով՝ բացատրելով, որ «Ազատություն ռադիոկայանի» ռուսական իրավաբանական անձը «գույք ունի, որը կարող է օգտագործվել սնանկության վարույթը վճարելու համար»։

Ընկերության հարկային պարտքը կազմում է շուրջ 7 միլիոն ռուբլի, դատարանում հայտնել է Դաշնային հարկային ծառայության ներկայացուցիչը։

2021 թվականից ի վեր «Ազատություն» ռադիոկայանը տուգանվել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլով։ Տուգանքների մեծ մասը՝ 988,5 միլիոնը, դատարանների կողմից սահմանվել է լրատվամիջոցին որպես «օտարերկրյա գործակալ» պիտակավորման բացակայության պատճառով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19.34.1 հոդված)։ Եվս 75,8 միլիոն ռուբլու տուգանք է գանձվել Ուկրաինայի պատերազմի մասին նյութերը հեռացնելու մերժման համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41-րդ հոդված):

Դաշնային հարկային ծառայության սնանկության դիմումից երկու օր անց «Ազատություն» ռադիոկայանի կայքն արգելափակվել է ուկրաինական պատերազմը լուսաբանելու համար, մեդիա ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում։

Տաթև Ֆռանգյան