Պուտինը Կիմ Չեն Ընին խոստացել է ընդլայնել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ

Լուրեր

27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
27.02.2026 | 23:01
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը
27.02.2026 | 22:47
Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 
27.02.2026 | 22:32
Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 22:20
Netflix-ը հրաժարվել է Warner Bros.-ը գնելու մտքից. այն ձեռք կբերի Paramount-ը
27.02.2026 | 22:07
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.02.2026 | 21:56
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.02.2026 | 21:42
iPhone-ն ու iPad-ը հասանելիություն են ստացել ՆԱՏՕ-ի գաղտնի տվյալներին
27.02.2026 | 21:28
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից
27.02.2026 | 21:14
ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ
27.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով
27.02.2026 | 20:44
Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա
27.02.2026 | 20:30
Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:23
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն. Փաշինյանը՝ ԵԱ մեծահասակների առաջնության բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին ուղղված նամակում գրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն «համատեղ ջանքեր կգործադրեն»՝ ընդլայնելու երկկողմ «համապարփակ և կառուցողական» հարաբերությունները։ Օգոստոսի 15-ին Կորեայի Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ առաջնորդի կողմից ԿԺԴՀ ղեկավարին ուղարկված նամակից հատվածներ է մեջբերել Հյուսիսային Կորեայի պետական KCNA գործակալությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պուտինի խոսքով՝ երկկողմ կապերի ամրապնդումը «կբավարարի երկու երկրների շահերը»։ Բացի այդ, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան միասին կկարողանան ամրապնդել «անվտանգությունն ու կայունությունը» Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայի ողջ տարածաշրջանում, նշել է ՌԴ նախագահը։

Կիմ Չեն Ընը նույնպես նամակ է ուղարկել Պուտինին, որում նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև «ռազմավարական և մարտավարական համագործակցությունը, աջակցությունն ու համերաշխությունը» նոր մակարդակի են հասել։

Նա ընդգծել է «սպառնալիքները կանխելու ընդհանուր ջանքերը և սադրանքները թշնամական ռազմական ուժերի կողմից»: KCNA-ն չի հստակեցրել, թե ո՞ր թշնամական ուժերի մասին է խոսքը, սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդը սովորաբար այդ բնորոշումն օգտագործում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մատնանշելու համար, հաղորդում է Reuters-ը:

Հյուսիսային Կորեան հուլիսին ճանաչել է, այսպես կոչված, Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ Մոսկվան Փհենյանում բարձրացրել է Դոնբասը վերականգնելու համար ԿԺԴՀ-ից աշխատողների ուղարկելու հարցը։

ՄԱԿ-ը և ՄԱԳԱՏԷ-ն մտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեան այժմ պատրաստվում է իրականացնել իր առաջին միջուկային փորձարկումը 2017 թվականից ի վեր։ Դա վկայում է վերջին ամիսներին երկրի հյուսիսում գտնվող Պունգերի ստորգետնյա փորձադաշտում սկսված ակտիվությունը։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2018 թվականին ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում թունելները վերանորոգվում են, իսկ կառույցները քանդվել են։ 2006-2017 թվականներին ԿԺԴՀ-ն վեց միջուկային փորձարկում է անցկացրել Պունգերիի փորձադաշտում։

Տաթև Ֆռանգյան