Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ռուսական ռազմաբազայի մոտակայքում. Reuters

Լուրեր

03.03.2026 | 13:50
ՀՀԿ-ն փողոցային պայքար է սկսելու, քննարկելու ենք ձևաչափը. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 13:44
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի
03.03.2026 | 13:41
Փաշինյանն ու Թորոսյանը քննարկում են կենսաթոշակների բարձրացման թեման․ ՈՒՂԻՂ
03.03.2026 | 13:38
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.03.2026 | 13:37
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ում
03.03.2026 | 13:32
Քիչ աշխատավարձ ստացած բժիշկները փետրվարին կվճարվեն նաև հունվարի համար. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 13:23
Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողություն է սկսել՝ նոր «ռազմավարական տարածքներ» գրավելու համար. լիբանանյան բանակը լքում է դիրքերը
03.03.2026 | 13:22
Արման Ծառուկյանը դարձյալ կմրցի Ջորջիո Պուլասի հետ, որի դեմ առաջին մենամարտն ավարտվել էր սկանդալով
03.03.2026 | 13:16
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին
03.03.2026 | 13:09
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին հարվածները չեն հանգեցնի «անվերջ պատերազմի»
03.03.2026 | 13:00
Մեկ օրում հայտնաբերվել է երեք հետախուզվող․ ՆԳՆ
03.03.2026 | 12:53
Մելանյա Թրամփը նախագահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
03.03.2026 | 12:48
Անվավեր է ճանաչվել ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը․ հօգուտ ՀՀ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ
03.03.2026 | 12:44
ՀՀ քաղաքացիները Աբու Դաբիից ու Դուբայից անվճար կտեղափոխվեն Մասկատ՝ իրենց միջոցներով Երևան վերադառնալու համար
03.03.2026 | 12:38
ԱՄԷ-ից վերադարձող քաղաքացիների անձնագրային տվյալները հայտնվել էին հանրային տիրույթում
Բոլորը

Իսրայելական զորքերը կիրակի մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտներին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական հետախուզության և բանակի աղբյուրներին:

Մի քանի հարված է հասցվել իրանական ռազմաբազային, ռադիոլոկացիոն կայանին և հակաօդային պաշտպանության կետին, որը գտնվում է Տարտուս նավահանգստի մոտ՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր բազայի մոտակայքում։

Իսրայելական այլ հարվածներ հասցվել են Դամասկոսի հյուսիսարևելյան արվարձաններին, որտեղ տեղակայված են իրանամետ արմատական ​​«Հըզբոլլահ» խմբավորման զինյալները: Սիրիական բանակը հայտարարել է իսրայելական հարվածների հետևանքով երեք զոհի և երեք վիրավորի մասին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Իսրայելը հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում այն ​​թիրախներին, որոնք, նրա կարծիքով, կապված են Իրանի հետ: Մինչ այժմ, սակայն, իսրայելցիները խուսափում էին հարվածներ հասցնել Սիրիայում ռուսական հիմնական ռազմակայաններին, նշում է գործակալությունը։

Տաթև Ֆռանգյան