Ավելի քան 40 պետություն Ռուսաստանին կոչ է արել Զապորոժյեի ատոմակայանը փոխանցել Ուկրաինային

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ավելի քան 40 պետություններ Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել զորքերը Զապորոժյեի ատոմակայանի տարածքից և այն փոխանցել Ուկրաինայի վերահսկողության տակ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության՝ կիրակի օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ատոմակայաններում ռուսական զորքերի և զենքի տեղակայումն անընդունելի է»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրել են 42 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրների, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի ներկայացուցիչները և այլն։

Նրանց կարծիքով՝ Ռուսաստանն իր գործողություններով խախտում է անվտանգության սկզբունքները, որոնք պարտավոր են պահպանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) բոլոր անդամները։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը փոխանցի Կիևին, և միայն այդ դեպքում գործակալության փորձագետները կկարողանան ստուգել կայանը։

Փաստաթուղթը ստորագրած երկրները նույնպես իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ օբյեկտի անվտանգությունն ապահովելու ջանքերին։