ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանըանդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության մանրամասների ճշգրտումը խիստ անհրաժեշտ է դառնում։

«Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- նշել էր Փաշինյանը։

Նա հավաստիացրել էր, որ այդ հարցերի հետ կապված հայկական կողմը 2020-ի նոյեմբերի 9-ից «ջանքեր է գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար»։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան Փաշինյանի այս հայտարարության, հայտարարեց, թե Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված։

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետն ուզում է քննարկման դնել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության մասով, դրա համար ես չեմ կարող այս պահին գուշակել»,- ասել է Լավրովը։

Լավրովին արձագանքեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց ԱԳ նախարարություն՝ խնդրելով տրամադրել խաղաղապահների մասով դեռևս նախորդ տարվա փետրվարին հայկական կողմի արված առաջարկները։

Ի պատասխան՝ ԱԳՆ-ն FIP.am-ին չի տրամադրել տեղեկություն առաջարկների բովանդակության մասով, ինչպես նաև չի պարզաբանել, թե ինչ հիմքով է հրաժարվում հրապարակել առաջարկները։

Փոխարենը, ԱԳՆ-ն առաջարկել է հիմք ընդունել վարչապետի օգոստոսի 4-ի և ԱԳ մամուլի քարտուղարի օգոստոսի 5-ի վերոհիշյալ հայտարարություններն ու հավելել, որ «այս պահին հրապարակման ենթակա հավելյալ տեղեկատվություն առկա չէ»։

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը FIP.am-ի հետ հեռախոսազրույցում նույնպես հրաժարվեց պատասխանել նշված հարցերին՝ ասելով, որ հավելյալ որևէ տեղեկություն չունի տրամադրելու։

Այսպիսով, պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Հայաստանից առաջարկներ չի ստացել, իսկ պաշտոնական Երևանը, ըստ էության, հերքում է դա՝ պնդելով, որ դեռևս 2021թ. փետրվարին այդ առաջարկները ներկայացվել են, միևնույն ժամանակ, հրաժարվում է հրապարակել որևէ տեղեկություն այդ առաջարկների բովանդակության վերաբերյալ։