ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողները կմեկնեն Եվրոպա

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի օդադեսանտային ստորաբաժանման զորքերը մեկնում են Եվրոպա՝ օգնելու պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարեց, որ Ռուսաստաննն Ուկրաինայում պատերազմում է ռազմական դաշինքի հետ:
«Ճչացող արծիվներ» մականունով 101-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորների տեղակայման մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելությունը։

Զեկույցում ասվում է, որ մոտ 2400 զինծառայողներ կտեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներում՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում՝ «մեր դաշնակիցներին հանգստացնելու և մեր հակառակորդներին զսպելու համար»:

ՆԱՏՕ-ի աճող ներկայությունը Եվրոպայում գալիս է այն մտավախությունների ֆոնին, որ Ռուսաստանի պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայի սահմաններից դուրս՝ պոտենցիալ կերպով հանգեցնելով ՆԱՏՕ-ի 30 երկրների դաշինքի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուժերի միջև ավելի մեծ առճակատման:

Ավելի վաղ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն կարծիք էր հայտնել, որ ՆԱՏՕ-ն իրականում պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինայի տարածքում մենք չենք պատերազմում Ուկրաինայի և, իհարկե, ոչ էլ ուկրաինացիների հետ։ ՆԱՏՕ-ի ողջ դաշինքը պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ՝ պարզապես Ուկրաինայի տարածքում և ուկրաինացիների ձեռքով»,- ասել է Կիրիենկոն։

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ զենք և այլ օգնություն են տրամադրում Ուկրաինային՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Սակայն նրանք բազմիցս հերքել են ուկրաինական մարտերին ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությունը։

Տաթև Ֆռանգյան