Ինչպես է Մոսկվան արգելում START-3-ի շրջանակներում անցկացվող ստուգումներն իր կայաններում

Լուրեր

16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
Բոլորը

Ռուսաստանը երկուշաբթի օրը ԱՄՆ-ին հայտնել է, որ դեռ թույլ չի տալու START 3 պայմանագրի շրջանակներում իր մոտ անցկացնել ստուգումներ: Ամերիկացի փորձագետները նշում են, որ դադարեցնելով մուտքն իր օբյեկտներ՝ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, փորձում է զիջումներ ստանալ Վաշինգտոնից այլ հարցերում։

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Վիլսոնի կենտրոնից Ուիլյամ Հիլլը նշում է, որ START 3-ը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև սպառազինությունների վերահսկման վերաբերյալ վերջին համաձայնագիրն է և, հետևաբար, ռազմավարական կայունության կարևոր տարր է երկկողմ և գլոբալ մասշտաբով: Ուկրաինայում մեծ պատերազմի հնարավորության պայմաններում Նոր START-ի ցանկացած լուրջ խախտում կարող է միայն մեծացնել լարվածությունն ու անկայունությունը ինչպես Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, այնպես էլ` ամբողջ աշխարհի համար»:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գործող երկկողմ պայմանագիրը ռազմավարական միջուկային զինանոցների հետագա փոխադարձ կրճատման վերաբերյալ ուժի մեջ է մտել 2011 թվականին և երկարաձգվել 2021 թվականին։ Այն նպատակ ունի դադարեցնել սպառազինությունների անվերահսկելի մրցավազքը՝ սահմանափակելով միջուկային մարտագլխիկների թիվը և դրանց առաքման միջոցները Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար։

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտից Էլիզաբեթ Բրոուն նշում է, որ տասնամյակներ շարունակ Մոսկվան և Վաշինգտոնը ոչ միայն բանակցել են միջուկային զենքի կրճատման շուրջ, չնայած իրենց տարաձայնություններին, այլև հարգել են իրենց ստորագրած համաձայնագրերը:

«Միջուկային պայմանագրերը չափազանց կարևոր են։ Դուք չեք կարող դրանք կախվածության մեջ դնել տարբեր տարաձայնությունների պատճառով: Դա այդպես է եղել տասնամյակներ շարունակ, նույնիսկ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև զգալի տարաձայնությունների ժամանակահատվածներում: Եվ հիմա մենք հասել ենք այն պահին, երբ Մոսկվան ասում է. «Մենք ձեզ թույլ չենք տա ստուգել մեր միջուկային զենքերը, քանի որ մենք չենք կարող հասնել ձեր օբյեկտներ դրանք ստուգելու համար», – նշում է փորձագետը: «Կրեմլի այս խաղը չափազանց վտանգավոր է, քանի որ խոսքը միջուկային զենքի մասին է, որը կարող է ոչնչացնել ոչ միայն հակառակորդներին, այլև ողջ աշխարհին»։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել դիմել այդ միջոցին «Վաշինգտոնի համառ ցանկության պատճառով՝ անուղղակիորեն հասնել տեսչական գործունեության վերսկսմանը այնպիսի պայմաններով, որոնք հաշվի չեն առնում առկա իրողությունները, միակողմանի առավելություններ են ստեղծում Միացյալ Նահանգների համար և փաստացի զրկում են Ռուսաստանի Դաշնությանը ամերիկյան տարածքում ստուգումներ իրականացնելու իրավունքից» . Ռուսաստանը լիովին հավատարիմ է մնում պայմանագրի բոլոր դրույթների պահպանմանը, հավելել է Մոսկվան։

Պետդեպարտամենտը «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը հայտնել է, որ «Միացյալ Նահանգները հավատարիմ է START-3 պայմանագրի իրականացմանը, սակայն մենք պահպանում ենք կողմերի միջև պայմանագրի կատարման վերաբերյալ բանակցությունների գաղտնիությունը: Ինչպես իր վերջին մեկնաբանություններում հստակեցրեց պետքարտուղար Բլինքենը, START-ն ավելի անվտանգ է դարձնում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և աշխարհը՝ պահպանելով մեր ռազմավարական միջուկային զինանոցների սահմանները` խուսափելով սպառազինությունների մրցավազքից: Փոխադարձության, փոխադարձ կանխատեսելիության և կայունության սկզբունքները կշարունակեն առաջնորդել ԱՄՆ-ի մոտեցումը Նոր START պայմանագրի իրագործման հարցում, ինչպես որ դրանք գործում են 2011 թվականին ուժի մեջ մտնելուց հետո»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններից Ուկրաինայի հակամարտության պատճառով և պետք է որոշի, թե ինչ է ուզում։

Ամերիկյան հաստատությունից Էլիզաբեթ Բրոուն կարծում է, որ ժամանակավորապես դադարեցնելով ստուգումները՝ Ռուսաստանը ԱՄՆ-ից զիջումներ է փնտրում այլ հարցերում։

«Ես կարծում եմ, որ դա իրականում միջուկային զինանոցի մասին չէ: Սա ԱՄՆ-ին զիջումների պարտադրելու միջոց է, օրինակ՝ վիզային ռեժիմում։ Մի մոռացեք, որ շատ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ընկան ԱՄՆ պատժամիջոցների տակ, ինչպես և մի շարք ընկերություններ։ «Կարծում եմ՝ Մոսկվան այս կերպ փորձում է ստիպել ԱՄՆ-ին վերացնել որոշ անձնական պատժամիջոցներ ռուսների դեմ, և մենք պետք է հիշենք, որ այդ անձնական պատժամիջոցները չեն տարածվում սովորական պետական ծառայողների վրա։ Դրանցում ընդգրկված են միայն իսկապես բարձրակարգ կադրեր, ներառյալ նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են այս պատերազմի հետ։ Եթե իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը ձգտում է չեղարկել պատժամիջոցները որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ արգելելով իր օբյեկտների ստուգումները, ապա դա մեզ շատ ծանր դրության մեջ է դնում»։

Նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ ասաց, որ իր վարչակազմը պատրաստ է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ START-3 պայմանագրին փոխարինող շրջանակի շուրջ, որն ավարտվում է 2026 թվականին, եթե Մոսկվան ցույց տա իր պատրաստակամությունը վերսկսելու աշխատանքը միջուկային զենքի վերահսկման շուրջ։