Ուկրաինայում ռուսական անձնակազմի շրջանում մեծ կորուստները խախտել են Կրեմլի ռազմական ծրագրերը․ The New York Times

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Ուկրաինայում տիրող իրավիճակի վերլուծության մեջ New York Times-ը, վկայակոչելով ռազմական փորձագետներին, նշում է, որ Ռուսաստանի համար ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես պլանավորված է, գրում է BBC-ի ռուսական  ծառայությունը։

Նշվում է, որ ամեն օր ռուսական բանակը կորցնում է մինչև 500 մարտիկի՝ սպանված ու վիրավոր, և սրա ֆոնին դժվար թե Կրեմլը կարողանա իրականացնել Ուկրաինայի ամբողջ արևելքը գրավելու իր ծրագիրը, գոնե մինչև այս տարվա վերջ։ Ըստ լրատվականի՝ Դոնեցկի շրջանում հարձակումը կանգ է առել, Ռուսաստանը ստիպված է իր ստորաբաժանումները տեղափոխել հարավային շրջաններ։

Միաժամանակ, ուկրաինական բանակը հաջողությամբ տիրապետում է ամերիկյան բազմակի հրթիռային համակարգերի կիրառմանը և նույնիսկ վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների մի մասը։ Ռուսների համար գնալով դժվարանում է կռվելը։ Նշվում է, որ Ռուսաստանը պատերազմ է ուղարկել իր գործող բանակի գրեթե 85 տոկոսը, այդ թվում՝ զորքերը բերելով Հեռավոր Արևելքից ու այլ երկրներում տեղակայման վայրերից։

Ուկրաինայում ռուսական բանակի կորուստներն այնքան մեծ են, որ այժմ իշխանությունների բոլոր ուժերը նետված են պահեստազորի, պայմանագրային զինծառայողների և նորակոչիկների ներգրավման մեջ։Ռուսաստանում զոհերի թվի մասին տեղեկությունները գաղտնի են, սակայն, ԱՄՆ հետախուզության մոտավոր հաշվարկներով, մինչ օրս Ուկրաինայում մահացել է մոտ 20 հազար ռուս զինվորական։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Ուկրաինայում պատերազմը Երկրորդ համաշխարհայինից հետո դարձել է աշխարհի ամենաարյունալի ցամաքային հակամարտությունը։

Էմմա Չոբանյան