Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել Վլադիմիրի շրջանի թիվ 6 խիստ ռեժիմի գաղութի դեմ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել Վլադիմիրի շրջանի Մելեխովո գյուղի թիվ 6 խիստ ռեժիմի գաղութի դեմ, որտեղ նա պատիժ էր կրում։ Հայցի պատճառ է դարձել գաղութի հրաժարումը՝ տեղեկություններ տրամադրել բանտարկյալների արտադրած ապրանքների պատվիրատուի մասին։ Իր Telegram ալիքում այս մասին հայտնել է Վլադիմիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանների միասնական մամուլի ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ գաղութի վարչակազմը հրաժարվել է տրամադրել այդ տեղեկատվությունը՝ «ուղղիչ հիմնարկներում իրենց ապրանքների արտադրության մասին տեղեկությունները տարածելու՝ հաճախորդների համաձայնության բացակայության պատճառով»։

Նավալնիի պաշտպանները կարծում են, որ օրենսդրությունը նման հիմք չի տալիս տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու համար, և որ մերժումն անօրինական է։

Նավալնին պատմել է, որ Մելեխովի գաղութում ստացել է դերձակի մասնագիտություն։

«Մենք ինչ-որ հիմար գոտիներ ենք կարում և, եթե անկեղծ, ես համոզված եմ, որ դրանք պարզապես անմիջապես նետում են, իսկ այդ ամենը հորինված է, որպեսզի աշխատանքով ծանրաբեռնեն իմ «գաղութ գաղութի մեջ» արտադրական գոտին»,- Instagram-ի իր էջում հուլիսի կեսերին գրել էր քաղաքական գործիչը։