Դանիան 110 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար

Լուրեր

07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
Բոլորը

Դանիան լրացուցիչ 110 մլն եվրո է հատկացնում Ուկրաինային ռազմական աջակցության համար։ Այս մասին այսօր Կոպենհագենում հայտարարել է Դանիայի վարչապետ Մատե Ֆրեդերիկսեն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի հյուսիս-եվրոպական դաշնակիցների համաժողովի բացման արարողությանը, գրում է korrespondent-ը։

«Ամեն օր ուկրաինացիները մեծ գին են վճարում Պուտինի անողոքության համար… Մենք զարմացած ենք Ուկրաինայի պաշտպանների և ժողովրդի հերոսության ու տոկունության վրա: Ձեր տոկունությունն անպարտելի է, բայց դուք չեք կարող ինքնուրույն դիմանալ այս անհավասար պատերազմին: Մենք բոլորս պետք է շարունակենք տրամադրել և մեծացնել Ուկրաինային աջակցությունը՝ զենքի, ուսուցման, ականազերծման, ֆինանսական առումով։ Եվ ես հուսով եմ, որ մենք այսօր կկարողանանք պայմանավորվել ավելի շատ ներդրումների շուրջ և, իհարկե, Դանիան պատրաստ է կատարել իր մասը։ Այսօր մենք կարող ենք հայտարարել 110 մլն եվրոյի նոր ներդրման մասին՝ զենքի, տեխնիկայի և ուսուցման համար»,- ընդգծել է դանիական կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ ուկրաինական պատերազմը ոչ միայն տարածքների և սահմանների, այլ նաև համոզմունքների համար է՝ ժողովրդավարության և բռնակալության ու այն արժեքների, որոնց վրա հիմնված է Եվրոպան՝ ազատ աշխարհը։

Տաթև Ֆռանգյան