Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանը հռչակել է ահաբեկչության հովանավոր և ԵՄ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին և բելառուսներին։ Այս մասին գրում է korrespondnet-ը։

Այսպիսով, Լատվիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր։

Պատգամավորները նշել են, որ Ռուսաստանը երկար տարիներ աջակցել և ֆինանսավորել է ահաբեկչական ռեժիմներին ու կազմակերպություններին տարբեր ձևերով՝ ուղղակի և անուղղակի։ Հայտարարության մեջ նշվում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարելու, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների ընտանիքի թունավորման, Դոնբասում MH-17 չվերթի կործանման մասին։

Սեյմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այժմ «Ռուսաստանը նպատակաուղղված օգտագործում է տառապանքն ու ահաբեկումը որպես գործիք ուկրաինացի ժողովրդին և զինված ուժերին բարոյալքելու իր փորձերում, կաթվածահար անելու Ուկրաինայի կարողությունը՝ նրա տարածքը գրավելու համար»։

«Սեյմն ընդունում է Ռուսաստանի բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ, որն իրականացվում է քաղաքական նպատակներին հասնելու համար՝ որպես ահաբեկչություն, իսկ Ռուսաստանը՝ որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, և կոչ է անում այլ երկրներին արտահայտել նման կարծիք»,- ասվում է հայտարարության մեջ։

Լատվիայի Սեյմի պատգամավորները «կտրականապես դատապարտում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, որն իրականացվել է բելառուսական ռեժիմի աջակցությամբ և մասնակցությամբ»։

Պատգամավորները նաև կոչ են անում «եվրաատլանտյան հանրությանը և նրա գործընկերներին շտապ ուժեղացնել և համապարփակ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը կճանաչվի որպես ահաբեկչական երկիր։ Ըստ նրա՝ դա ժամանակի հարց է։

Տաթև Ֆռանգյան