Բելառուսում հայտնել են ռազմական օդանավակայանում հրդեհի մասին

Լուրեր

16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
Բոլորը

Բելառուսի Գոմելի շրջանում՝ «Զյաբրովկա» ռազմական օդանավակայանում, գիշերը տեխնիկա է բռնկվել։ Այս մասին օգոստոսի 11-ի առավոտյան հայտնել է Բելառուսի Պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում, շարժիչի փոխարինումից հետո տեխնիկայից մեկի հսկողության ընթացքում այն բռնկվել է: Անձնակազմի կողմից ժամանակին միջոցներ են ձեռնարկվել կրակը մարելու ուղղությամբ, զոհեր և վիրավորներ չկան»,- հայտնում են ռազմական գերատեսչությունից։

Իր հերթին, Belaruska Gayun մոնիթորինգի խումբը հայտնել է «Զյաբրովկա» օդանավակայանում պայթյունների և բռնկումների մասին՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ։ Ընդհանուր առմամբ, եղել է առնվազն ութ բռնկում։

Ժամը 00:25-ից 00:32-ը լսվել են պայթյուններ, զգացվել է ցնցող ալիք, մի քանի անգամ շարունակական ամպամածության միջով տեսանելի են եղել լուսային շողեր։ Ուղղությունը Զյաբրովի օդանավակայանն է, ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի սկզբին Բելառուսը «Զյաբրովկա» օդանավակայանը փոխանցել էր Ռուսաստանի լիակատար վերահսկողությանը։ Այնտեղ ռուսական ռազմաբազա է ստեղծվել, մեծ քանակությամբ տեխնիկա է կենտրոնացված։

Տաթև Ֆռանգյան