Ժամանակն է՝ Հունաստանը վերջապես պատժի այս մարդասպանին․ հունական լրատվամիջոցը՝ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ղեկավարի հանդիպման մասին

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

The Greek City Times-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էսին Թաթարի հանդիպմանը։

«Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիայի առաջնորդ Էրսին Թաթարը Թուրքիայի Իկոնիոնում (թուրք.՝ Քոնիա) հանդիպել է Ադրբեջանի ցեղասպան բռնապետ Իլհամ Ալիևի հետ։ Թաթարը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։ Թաթարը հանդիպել է նաև Ալիևին, բանակցությունները տևել են շուրջ 40 րոպե։ Հանդիպման ընթացքում Թաթարն Ալիևին տեղեկացրել է Կիպրոսի մասին և ասել, որ իրենք Թուրքիայի հետ վարում են ներդաշնակ քաղաքականություն»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ ըստ Թաթարի՝ հանդիպումն անցել է շատ անկեղծ մթնոլորտում։ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը նշել է, որ «գնահատականներ են տրվել երկու երկրների միջև փոխադարձ հարաբերությունների զարգացման վերաբերյալ»։

Հունական լրատվականը գրում է, որ բռնապետ, մարդասպան ու կոռումպացված Ալիևը լեգիտիմացրել է կեղծ պետությունը։

«Ժամանակն է, որ Հունաստանը վերջապես պատժամիջոցներ սահմանի այս մարդասպանի նկատմամբ, որը գնում է Արևմուտքի խիղճը՝ առնվազն 3 մլրդ դոլարով կաշառելով արևմտյան քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին»,- նշում է հոդվածագիրը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն բավական սերը կապեր է հաստատել Հյուսիսային Կիպրոսի հետ։ Իսկ անցյալ տարի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր Հյուսիսային Կիպրոս։

Էմմա Չոբանյան