ԱՄՆ-ի խնդիրն է, որ Ուկրաինան հաջողությամբ պաշտպանի իր ինքնիշխան տարածքը․ Պենտագոնի ղեկավար

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային «պահպանել իր ինքնիշխանությունը»՝ ելնելով Կիևի դիմումներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Լատվիայի իր գործընկերոջ հետ Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կռահում, թե ինչ է պետք, քանի որ ամեն շաբաթ, երբեմն՝ երկու անգամ ես հեռախոսային բանակցություններ եմ անցկացնում Ուկրաինայի ՊՆ ղեկավար պարոն Ռեզնիկովի հետ։ Մենք քննարկում ենք ռազմական գործողությունների ընթացքը, ինչ է պետք Կիևին հիմա և ինչ է պահանջվում մոտ ապագայում։ ԱՄՆ-ի խնդիրն է, որ Ուկրաինան հաջողությամբ պաշտպանի իր ինքնիշխան տարածքը»,- ասել է Օսթինը։

Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ պատրաստ են Ուկրաինային տրամադրել այնքան օգնություն, որքան անհրաժեշտ է նրա ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

«ԱՄՆ-ը բավական բան է արել Ուկրաինայի անվտանգության ապահովման համար: Բայց մենք այն մի շարք երկրներից ենք՝ գրեթե 50 երկրներից, որոնք միասին աշխատում են միջոցներ հայթայթել և շարունակում են աջակցություն ցուցաբերել: Մենք հավատարիմ ենք Ուկրաինային օգնելու գաղափարին, պատրաստ ենք զինել նրան սարքավորումներով ու տեխնիկայով, որը թույլ կտա պահպանել նրանց տարածքի ինքնիշխանությունը։ Մեր ղեկավարությունն ասում է, որ մենք դրանով կզբաղվենք այնքան, ինչքան պետք է։ Եվ կրկին՝ ես խոսում եմ ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև աշխարհի այլ մասերի երկրների պաշտպանության նախարարների հետ, նրանք նույն տեսակետն ունեն. նրանք հանձնառու են օգնել Ուկրաինային՝ հաջողության հասնել, այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- ասել է Օսթինը։

Նա նշել է, որ իրենց մշտապես թարմ տեղեկատվություն է ներկայացվում, թե ինչ է պետք Կիևին և ինչ կարող են դրա համար անել։

Էմմա Չոբանյան