ՀՀ ԳԱԱ-ն հյուրընկալել է Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
Բոլորը

Սույն թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) հյուրընկալեց Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց հայ-քրդական հարաբերությունների պատմությունը, Արևելագիտության ինստիտուտում քրդագիտության զարգացման ասպարեզում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը հանդես եկավ հայ-քրդական մշակութային փոխառնչությունների վերաբերյալ զեկուցմամբ: Նա ներկայացրեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կողմից քրդական ժողովրդական երգերի մշակումների ուղղությամբ ծավալված աշխատանքները: Աննա Ասատրյանն Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարին և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսին նվիրեց գրքեր, որոնցում Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներն են և այդ մշակումների նոտաները: Այնուհետև հյուրերն ունկնդրեցին քրդական ժողովրդական մեկ երգ:

Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա ներկայացրեց Իրաքի Քրդստանի կառավարության քաղաքականությունը մշակույթի ասպարեզում, կարևորեց հայ-քրդական մշակութային կապերի ամրապնդումը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները: Նախարարը հույս հայտնեց, որ հայ-քրդական մշակութային, գիտական կապերն էլ ավելի կակտիվանան:

Իր հերթին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը ներկայացրեց, թե հյուպատոսության աջակցությամբ ինչպիսի աշխատանքներ են ծավալվում Իրաքի Քրդստանի մշակութային, գիտական ոլորտներում: Նա հատկապես ընդգծեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ ունեցած սերտ համագործակցությունը:

Կարևորվեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտներն ակտիվացնեն իրենց կապերն Իրաքի Քրդստանի մշակութային և գիտական կազմակերպությունների հետ:

Հանդիպումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: