Չինաստանը վերահաստատել է Թայվանի դեմ ռազմական ուժ կիրառելու պատրաստակամությունը

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Այսօր Չինաստանը վերահաստատել է ռազմական ուժ կիրառելու իր պատրաստակամությունը՝ ինքնավար Թայվանն իր վերահսկողության տակ վերցնելու համար, գրում է VOA-ն։

Հայտարարությունը հնչել է Պեկինի զորավարժությունների ֆոնին, որոնք կողմերի միջև լարվածությունը հասցրել են վերջին տարիների ամենաբարձր մակարդակին:

Պետխորհրդի Թայվանի գործերի գրասենյակի և դրա տեղեկատվական դեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարությանը նախորդել են մոտ մեկ շաբաթ հրթիռային հարձակումներ և ներխուժումներ չինական ռազմանավերի և ինքնաթիռների կողմից Թայվանի ջրային և օդային տարածք: Այս գործողությունները խաթարել են օդային հաղորդակցությունն ու նավագնացությունը տարածաշրջանում, որը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում համաշխարհային մատակարարման շղթաների համար՝ արժանանալով ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների խիստ դատապարտմանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Պեկինը «կաշխատի առավելագույն անկեղծությամբ և կգործադրի բոլոր ջանքերը՝ խաղաղ միավորման հասնելու համար»։

«Սակայն մենք չենք հրաժարվի ուժի կիրառումից և հնարավորություն ենք վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները։ Դա անհրաժեշտ է՝ արտաքին միջամտությունից և ցանկացած անջատողական գործունեությունից պաշտպանվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան