Ռուսաստանը կամավորական գումարտակներից երրորդ բանակային կորպուս է ստեղծում․ Բրիտանական հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի իրավիճակի վերաբերյալ բրիտանական հետախուզության ամփոփագրում նշվում է, որ Ռուսաստանը փորձում է ստեղծել նոր բանակային կորպուս, որը կոչված է օգնելու նրան հաղթահարել երկու տարբեր խնդիրներ․ մի կողմից՝ ուժեղացնել հարձակումը Դոնբասում, մյուս կողմից՝ ամրացնել պաշտպանությունը Ուկրաինայի հարավում այդ երկրի զինված ուժերի ենթադրյալ հարձակումից առաջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի ՊՆ տվյալներով՝ Երրորդ բանակային կորպուսը տեղակայված է Մուլինոյում (Նիժնի Նովգորոդի շրջան):

«Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է ձևավորվել այն մեծամասամբ նորաստեղծ «կամավորական» գումարտակների միջոցով, որոնք հավաքվում են ամբողջ երկրում և ներառում են կամավորների խմբեր որոշակի տարածքներից»,- ասվում է հետախուզության զեկույցում:

Այս կամավորներին առաջարկում են նշանակալի բոնուսներ Ուկրաինա ուղարկելիս, իսկ գումարտակներում ընդունում են մինչև 50 տարեկան, առանց բարձրագույն կրթության անձանց։

«Ռուսական բանակային կորպուսը սովորաբար կազմված է 15-20,000 մարդուց, սակայն Ռուսաստանին, հավանաբար, դժվար կլինի Երրորդ բանակային կորպուսի թվաքանակը հասցնել նման ցուցանիշի՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմին կամավոր մասնակցելու մարդկանց խիստ սահմանափակ ցանկությունը»,- ասվում է զեկույցում։

Ըստ Բրիտանիայի ՊՆ-ի՝ Երրորդ բանակային կորպուսն այս պատերազմում դժվար թե վճռական դերակատարում ունենա։

Էմմա Չոբանյան