ԱՄՆ-ը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները

Լուրեր

18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
18.05.2026 | 13:31
ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
18.05.2026 | 13:21
Վաղը Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը
18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության անդամակցության արձանագրությունները, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Սա Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ամենանշանակալի ընդլայնումն է 1990-ականներից ի վեր, հայտնում է Reuters-ը։

«Մենք նշում ենք այս պատմական պահը, որն ընդգծում է ԱՄՆ-ի հանձնառությունը մեր ընդհանուր անդրատլանտյան անվտանգությանը»,- պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն է մեջբերվում Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Ինքը՝ նախագահը, վավերացման փաստաթղթերի ստորագրման ժամանակ նշել է, որ «հավատում է դաշինքին և ավելի մեծ անվտանգությանն ու կայունությանը ոչ միայն Եվրոպայի և Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար»։

Բայդենը հորդորել է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին՝ հնարավորինս շուտ հավանություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Փաստաթղթերի ստորագրման նախօրեին նա հեռախոսազրույցներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ, որոնց ընթացքում քննարկվել է վավերացման հարցը։

Տաթև Ֆռանգյան