Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի նախարարին է դիմել՝ հայ հայտնի երաժիշտ Արամ Տիգրանին Դիարբեքիրում վերահուղարկավորելու հարցով

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բարձրացրել է հայ երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերահուղարկավորելու հարցը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«1915 թվականին Դիարբեքիրից վտարված ընտանիքում ծնված Տիգրանն իր ողջ կյանքի ընթացքում երգել է այս հողերի երաժշտությունը քրդերեն, հայերեն և արաբերեն: ԱԶԿ-ի այն ժամանակվա կառավարությանը թույլ չտվեց նրան թաղել իր նախնիների հայրենի Դիարբեքիրում՝ իր կտակի համաձայն»,- գրել է Փայլանը՝ հարց ուղղելով Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին․ «Ձեռնարկելո՞ւ եք որևէ քայլ՝ վառ պահելու Արամ Տիգրանի հիշատակը, ում արվեստն ու անհատականությունը հարգանք են վայելում Թուրքիայի ժողովուրդների շրջանում։ Ինչո՞ւ թույլ չեք տալիս Արամ Տիգրանին հուղարկավորել Դիարբեքիրում՝ իր կտակի համաձայն: Նախարարությունն ունի՞ ծրագրեր, որոնք կհավերժացնեն Արամ Տիգրանի անունը»։

Հավելենք, որ անվանի երաժիշտ Արամ Տիգրանը մահացել է 2009 թվականին Հունաստանում։ Նա ցանկանում էր հողին հանձնվել Դիարբեքիրում, սակայն երգչի ցանկությունը չի կատարվում, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայազգի երաժշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։

Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը կատարվել է Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

Էմմա Չոբանյան