ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք

Լուրեր

20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 18:09
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց․ ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց
20.11.2024 | 18:00
Կրեմլը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու տարբերակը
20.11.2024 | 17:52
Փաշինյանը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը
20.11.2024 | 17:44
ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է բրիտանական Storm Shadows-ներով հարվածել Ռուսաստանի խորքին․ Times
20.11.2024 | 17:35
Քաղաքապետարանի նախկին գլխավոր մասնագետը ՀՀ-ին կվերադարձնի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վճիռ
20.11.2024 | 17:31
Պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ քայլերը․ Բաքուն իր հերթին է Ֆրանսիայի դեսպանին կանչել ԱԳՆ
20.11.2024 | 17:25
Դավիթ Խուդաթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
20.11.2024 | 16:41
Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին
20.11.2024 | 16:30
Հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր
20.11.2024 | 16:19
Էրդողանը ճիշտ չի համարում ՌԴ-ին ATACMS հրթիռներով հարվածելու՝ Բայդենի թույլտվությունը
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել են թվով 182 վերլուծական տեղեկանք, որոնցից թվով 144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված։

«Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից վերոնշյալ օրենքով Ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորությունների շրջանակում ամենօրյա ռեժիմով իրականացվում են վերլուծական աշխատանքներ պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում, Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց և ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով: Արդյունքում հայտնաբերված ռիսկերի վերաբերյալ կազմվում են վերլուծական տեղեկանքներ և տրամադրվում Ծառայության ոլորտային մասնագիտական ստորաբաժանումներին՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարականի համաձայն մշտադիտարկումներ և/կամ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

Հարկ է նշել նաև, որ Ծառայության կողմից ամենօրյա մշտադիտարկման ներքո է նաև պետական կառավարման համակարգի մարմինների և պետական հիմնարկների կողմից Կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի կատարման գործընթացը: Ծառայության մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների շրջանակներում Ծառայությանը հասանելի տեղեկատվական բազաներից արտածվում և մշակվում են վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունները:

Բացի ամենօրյա պարբերականությամբ իրականացվող վերահսկողական գործառույթներից, Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից իրականացվում են նաև առանձին վերահսկվող օբյեկտների նկատմամբ մշտադիտարկման աշխատանքներ: 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել են թվով 182 վերլուծական տեղեկանք, որոնցից թվով 144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված: Միաժամանակ, նույն ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմվել են թվով 6 տեղեկանքներ: Վերոնշյալ տեղեկանքների հիման վրա Ծառայության ղեկավարի հանձարարականների համաձայն մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հետագա վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, ներկայումս Ծառայության կողմից կատարված վերլուծությունների հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում և Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում:

Ստորև ներկայացվում է նաև կատարված աշխատանքների ցանկից մի հատված.
Վարչության կողմից իրականացված մշտադիտարկումներից են՝«Հայփոստ» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,

Թվով 3 անշարժ գույքի գործարքների մասով իրականացված մշտադիտարում,

«Ռեակտիվ շարժիչների համար վառելիքի (ավիավառելիք)» ներմուծման գործընթացի վերաբերյալ իրականացված մշտադիտարկում։

Վարչության կողմից 2022թ․ առաջին եռամսյակում իրականացված թվով 182 վերլուծություններից են, մասնավորապես՝

«Քրեակատարողական Բժշկության Կենտրոն» Պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության վերաբերյալ վերլուծություն,

ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. «Ծխախոտ», «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,

ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման մասով վերլուծություն,

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ վերլուծություն,

«ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2020-2021 թթ ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ» վերլուծություն,

«ՀՀ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի 2019-2021թթ. գործունեության վերաբերյալ» վերլուծություն,

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2020-2021թ․ ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված ֆինանսական

«ՀՀ աշխատանքի և սոց.հարցերի նախարարության կողմից 2020-2021թթ ընթացքում դրամաշնորհի ձևով հատկացված ֆինանսական աջակցության շրջանակներում իրագործված միջոցառումների վերաբերյալ» վերլուծություն,

«Էկենգ» ՓԲԸ-ի 2019-2022 թթ․ գործունեության վերաբերյալ վերլուծություն,

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,

«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ վերլուծություն,

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,

«ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ» համայնքի կողմից իրականացված ԱՄ-ՍՀ-ԳՀԱՇՁԲ-21/01 գնման պայմանագրի վերաբերյալ վերլուծություն,

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,

Ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման նպատակով անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և տեղեկանքների տրամադրում համապատասխան մասնագիտական ստորաբաժանումներին,

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի ծրագրերի և միջոցառումների ծախսային մասերի վերլուծության արդյունքում առանձնացվել են 144 ռիսկային միջոցառումներ և կազմվել են 144 վերլուծական տեղեկանքների նախագծեր։

Ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: