Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ռուսական նավթի տարանցումն Ուկրաինայի տարածքով դադարեցվել է, հայտնում է «Տրանսնեֆտ»-ը։ Ռուսական ընկերությունը հիշեցնում է, որ «Դրուժբա» գազատարի ուկրաինական մասով մատակարարումները կատարվում են «Ուկրտրանսնաֆտա»-ի հետ 100 տոկոս կանխավճարի պայմաններով երկարաժամկետ պայմանագրի հիման վրա, փոխանցում է korrespondent-ը։

«Տրանսնեֆտ»-ը նշում է, որ օգոստոսին նավթի տարանցման համար հուլիսի 22-ին արված վճարման միջոցները ընկերության հաշվեհամարին են վերադարձվել հուլիսի 28-ին։

«Իրավիճակը բարդանում է նրանով, որ եվրոպական կարգավորիչները դեռևս միասնական դիրքորոշում չեն ձևավորել տարբեր իրավասությունների բանկերի գործողությունների ալգորիթմի վերաբերյալ և չեն մշակել այդ թույլտվությունների տրամադրման ընթացակարգ»,- ասվում է զեկույցում։

«Խնդիրը լուծելու համար «Տրանսնեֆտը» դիմում է ուղարկել լիազորված բանկ՝ տեղեկատվության հետագա փոխանցման համար եվրոպական կարգավորող մարմնին՝ «Ուկրտրանսնաֆտա» ԲԲԸ-ի հետ համաձայնագրով հաշվարկներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, մշակվում են միջոցների այլընտրանքային հոսքի տարբերակներ։ Ամենօրյա խորհրդատվություններ և բանակցություններ են իրականացվում սպասարկող բանկերի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ընկերությունը հավելել է, որ հենց «Ուկրտրանսնաֆտա»-ն է դադարեցրել նավթի տարանցումը վճարում ստանալու անկարողության պատճառով։

Միաժամանակ, շարունակվում է նավթի տարանցումը Բելառուսի տարածքով՝ Լեհաստանի և Գերմանիայի ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան