Ուկրաինական հացահատիկով առաջին նավը մնացել է Միջերկրական ծովում․ գնորդ չկա․ Bloomberg

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ուկրաինական հացահատիկով առաջին նավը ներկայում գտնվում է Միջերկրական ծովում՝ նոր ուղղության փնտրտուքներում, քանի որ սպասում է նոր գնորդի, գրում է Bloomberg-ը։

Երկուշաբթի Բեյրութում Ուկրաինայի դեսպանատունը հրապարակել էր Razoni նավի լուսանկարը՝ հայտնելով, որ բեռի գնումը մերժվել է Լիբանանի գնորդի կողմից՝ առաքումը հինգ ամիս ուշացնելու պատճառով։ Սա պարենով բեռնված առաջին ուկրաինական նավն էր, որը պատերազմի մեկնարկից հետո դուրս էր եկել Օդեսայի նավահանգստից։

«Գնորդին հասնելու ճանապարհին տիրող խառնաշփոթն ընդգծում է խնդիրները, որոնք պետք է լուծել ուկրաինական հացահատիկի մատակարարումների կարգավորման համար, քանի որ պատերազմը շարունակվում է»,- գրում է լրատվամիջոցը։

Հացահատիկով բեռնված ևս երկու ուկրաինական նավեր պետք է հասնեն իրենց նշանակման նավահանգիստները մոտ մեկ շաբաթից: Միաժամանակ, The New York Times-ը նշում է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարումներից որևէ մեկը նախատեսված չէ Եմենի, Սոմալիի, Եթովպիայի կամ այլ երկրների համար, որոնք ամենաշատն են տուժել պարենային ճգնաժամից։ Ուկրաինական նավերը մեկնում են Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իտալիա և Չինաստան:

Էմմա Չոբանյան