Ջո Բայդենը կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության փաստաթղթերը
Քաղաքականություն
09.08.2022 | 10:59ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է երեքշաբթի ստորագրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները՝ համաձայն Բայդենի աշխատանքային գրաֆիկի, որը հրապարակել է Սպիտակ տունը, գրում է BBC-ն։
«Կեսօրից հետո նախագահը ելույթ կունենա և կստորագրի Ֆինլանդիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու արձանագրությունների վավերացման փաստաթղթերը»,- ասված է ժամանակացույցում։
Հիշեցնենք, որ երկրների մուտքը ՆԱՏՕ պետք է հաստատվի դաշինքի բոլոր անդամների կողմից։
Տաթև Ֆռանգյան