Տավուշի և Լոռու մարզերի սահմանամերձ գյուղերի 60-ից ավելի երեխա մասնակցել է Գրքի ճամբարին

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Հուլիսի 29-ին և 30-ին Տավուշի և Լոռու մարզերի 60-ից ավելի երեխաներ մասնակցեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված «Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագրին: Ծրագիրն իրականացվում է «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ’ IBBY Yamada հիմնադրամի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայաստանի Մշակութային Հիմնադրամի աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է գրադարանի հանրային կապերի բաժինը։

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջն. դպրոցի սաները, Աչաջուր համայնքի գրադարանի ընթերցողները և Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Նեղոց գյուղի հիմնական դպրոցի սաները ծրագրի շրջանակներում շրջայց կատարեցին գրադարանում, հանդիպեցին երիտասարդ գրող-նկարազարդողներ Լիլիթ Ալթունյանի և Աննա Ասլանյանի հետ, ով նաև սեղանի ինտելեկտուալ, զարգացնող խաղերի հեղինակ է, մասնակցեցին գրքի ընթերցումների և քննարկումերի, նկարազարդեցին հեքիաթների հերոսների, դիտեցին մուլտֆիլմեր: Ա. Ասլանյանը հանդիպման ավարտին իր հեղինակած խաղերից նվիրեց ճամբարի մասնակից երեխաներին:

Պառավաքարից ժամանած երեխաներն այցելեցին նաև «Անտարես» հրատարակչության տպարան՝ ծանոթանալու գրքի ստեղծման ողջ գործընթացին: Շրջայցի ավարտին հրատարակչությունը դպրոցի գրադարանի համալրման նպատակով գրքեր նվիրեց երեխաներին:

Աչաջրի և Նեղոցի երեխաները ծրագրի շրջանակներում այցելեցին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու «Անխելք մարդը» ներկայացումը։

«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագիրը նպատակ ունի նպաստելու մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը ՀՀ ողջ տարածքում, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում: