Պոդոլյակը՝ պատերազմի ավարտի իրական սցենարի մասին

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Պատերազմի իրական ավարտի ոչ մի սցենար արդյունավետ չէ՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության մարտավարական ռազմական պարտությունը, թեկուզ դա դժվար է և ռեսուրսատար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է Korrespondent-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույսը դնում է այն բանի վրա, որ Արևմուտքը կհոգնի պատերազմից և խաղաղության համաձայնագիր կպահանջի՝ Ուկրաինայի կողմից տարածքային զիջումներով, սակայն «այսօր ցանկացած տարածքային զիջում անվերապահորեն հետագա ագրեսիայի խրախուսանք է»։

«Պատերազմի երկարաձգումը, տեղեկատվական հոգնածությունը, լարվածության նոր կետերը (Թայվան, Կոսովո, Աֆրիկա) ռուսների ավելի նուրբ տեղեկատվական աշխատանքն են՝ Ուկրաինային ցանկացած օգնությունը վարկաբեկելու համար, ինչպես նաև մեր զինված ուժերն ու հասարակությունը բարոյալքելու, խուճապ առաջացնելու կամ գոնե ավանդական ներքաղաքական աժիոտաժ արթնացնելու անվերջ փորձերը… Ամեն ինչ պարզ է, Ռուսաստանը ցանկանում է իրեն վերադարձնել համաշխարհային օրակարգ՝ որպես առաջնորդ, որը «ինչ-որ բան թելադրելու իրավունք ունի»։ Եվ աշխարհին առաջարկել «ժամանակավոր ավարտի» մի քանի տարբերակ»,- նշել է Պոդոլյակը։

Նա հավելել է, որ «ռուսները շարունակում են թափառել սեփական պատրանքների մթության մեջ»։ Պոդոլյակը հիշեցրել է, որ նրանք ձախողվել են կայծակնային պատերազմում։

Տաթև Ֆռանգյան