Չինաստանում նոր վտանգավոր վիրուսի բռնկում է գրանցվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Չինացի և սինգապուրցի բժիշկները հայտարարել են հենիպավիրուսի վտանգավոր նոր տեսակի 35 դեպքի հայտնաբերման մասին։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին։

Հիվանդության բռնկումը, որը ստացել է «Լանյա« վիրուս անվանումը, գրանցվել է Շանդուն և Հենան նահանգներում: Ամենից հաճախ հիվանդները զգում են հազ, ջերմություն, հոգնածություն, մկանային ցավ, սրտխառնոց և գլխացավ:

Գիտնականներին դեռևս չի հաջողվել գտնել հիվանդների միջև կապը, բացի այդ, նրանց հարազատների մոտ հենիպավիրուսի նշաններ չեն նկատվել։

Պաթոգենների գենետիկական խումբը բաղկացած է 18402 նուկլեոտիդից։ Գիտնականները նշում են, որ նոր վիրուսը նման է «Նիպախ« վիրուսին, սակայն մինչև այժմ վարակման դեպքերը մահացու կամ շատ լուրջ չեն եղել: Դրա հետ մեկտեղ, գիտնականները դեռ չեն որոշել, թե կարո՞ղ է, արդյոք, «Լանյա»-ն մարդուց մարդուն փոխանցվել: Վայրի բնության մեջ «Լանյա» վիրուսը ամենից հաճախ հայտնաբերվում է գետնափորների (մասնավորապես՝ սրընչակների) մոտ: Հակամարմիններ են հայտնաբերվել նաև շների և այծերի մոտ:

Տաթև Ֆռանգյան