Չինաստանը նոր զորավարժություններ է անցկացնում Թայվանի մոտ

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինացի զինվորականներն օգոստոսի 8-ին հայտարարել են Թայվանի մոտ նոր վարժանքների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ այս կերպ Պեկինն ազդարարում է կղզու վրա շարունակվող ճնշման մասին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից անմիջապես հետո հայտարարված զորավարժությունների շարքից հետո։

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) Արևելյան հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ զինվորականներն իրականացրել են հակասուզանավային գործողություններ և օդային-ծովային հարվածներ «Թայվան կղզու օդային և ծովային տարածքում»: Տարածաշրջանային շտաբը չի հստակեցրել, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները կամ արդյո՞ք դրանք մաս են կազմում Թայվանի շուրջ չորսօրյա աննախադեպ զորավարժությունների, որոնք պետք է ավարտվեին կիրակի:

Թայվանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի կղզու շրջակայքում նկատվել են չինական ռազմական ինքնաթիռներ և նավեր: Այնուամենայնիվ, Չինաստանը մինչ այժմ որևէ նոր նավիգացիոն նախազգուշացում չի տվել կղզու մոտ ուղիղ կրակով վարժանքների մասին, իսկ օգոստոսի 8-ին նկատվել են տարածաշրջանում նավագնացության և օդային հաղորդակցության վերականգնման նշաններ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին PLA-ն հայտարարեց, որ վարժանքներ է անցկացրել Թայվանի շրջակայքում, որոնք ուղղված են եղել ցամաքում և օդում հեռահար հարվածների հնարավորությունների փորձարկմանը:

Տաթև Ֆռանգյան