Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուս-վրացական պատերազմից 14 տարի անց Մոսկվան շարունակում է ընդլայնել անօրինական վերահսկողությունը Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այս մասին օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«14 տարվա օկուպացիայից հետո Ռուսաստանը չի կատարում ԵՄ միջնորդությամբ ստորագրված 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագիրը, ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունն օկուպացված շրջաններում, շարունակում է դրանց ռազմականացման գործընթացը, ակտիվորեն քայլեր է ձեռնարկում դրանց փաստացի բռնակցման ուղղությամբ»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Գործակալությունը մատնանշում է փշալարեր անցկացնելը, սահմանազատման գծի երկայնքով այլ պատնեշների տեղադրումը, անօրինական ձերբակալություններն ու առևանգումները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և վրաց բնակչության նկատմամբ էթնիկ խտրականությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում:

«Ռուսաստանը խաթարում է անվտանգությունը, մարդու իրավունքները և հումանիտար իրավիճակը տեղում ու փորձում է մեկուսացնել օկուպացված տարածքներում ապրող մարդկանց Վրաստանի մնացյալ տարածքից և միջազգային հանրությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել դադարեցնել «Վրաստանի դեմ անօրինական և սադրիչ գործողությունները», հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դուրս բերել իրենց զորքերը Վրաստանից և չեղարկել «օկուպացված շրջանների, այսպես կոչված, անկախությունը ճանաչելու անօրինական որոշումը»։

2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև հնգօրյա պատերազմի արդյունքում Հարավային Օսիան պոկվել է Վրաստանից, և նրա տարածքում հռչակվել միջազգային հանրության կողմից չճանաչված «հանրապետություն»։

Օգոստոսի 8-ից 12-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է մոտ 850 մարդ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մոտ 120 հազար մարդ ստիպված է եղել լքել տները:

Պատերազմը դադարեցվել է Եվրամիության և անձամբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ, որը նախագահում էր ԵՄ-ում։

Տաթև Ֆռանգյան