Քննարկվում է «Բանվորի արձան»-ի վերականգման հարցը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, քանդակի հեղինակի՝ Արա Հարությունյանի ընտանիքի անդամները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ոլորտի ականավոր գործիչներ՝ ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ:

Քննարկման առանցքում «Բանվորի արձանի» վերականգնման տարբերակների և տեղակայման վայրի հարցերն էին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և կարևորել քննարկվող հարցերի շուրջ մեկ միասնական մոտեցման որդեգրումը. «Շատ կարևոր է մեծարժեք այս արձանի վերաբերյալ հանրային քննարկումը՝ հասկանալու՝ թե՛ քաղաքացիները, թե՛ մասնագիտական հանրույթը որտեղ և ինչ տեսքով են պատկերացնում այն»:

Փոխնախարարը ներկայացրել է արձանի վերականգնման 2 տարբերակ, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը:

Առաջին տարբերակով նախատեսված է արձանը վերականգնել լիարժեք՝ այնպես, ինչպես եղել է: Ըստ առաջարկվող երկրորդ տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հիմնավորմամբ՝ բացակայում են արձանի մոտ 50 տոկոսը և մանրակերտը, ինչը բարդացնում է լիարժեք և նույնական վերականգնման հնարավորությունը: Ըստ նրա՝ համաձայն ուսումնասիրությունների՝ 2 տարբերակն էլ հնարավոր է իրականացնել, սակայն պետք է հասկանալ, թե հնարավոր է արդյոք առանց որակական խաթարումների վերականգնել արձանը, և, ի վերջո, որն է վերականգնման բուն նպատակը:

Նշենք, որ Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, հայտնել է ընտանիքի դիրքորոշումը, այն է՝ քանդակը վերականգնել որպես ինստալյացիա:

Ըստ հնչած հիմնավորումների՝ ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել:

Կողմերը կարևորել են քանդակի բարձրության պահպանումը, վերականգնելու միջոցով վանդալիզմի դեպքերը հնարավորինս բացառելու հանգամանքը՝ այն դարձնելով դրա դեմ պայքարի յուրօրինակ խորհրդանիշ:

Արձանի տեղակայման վայրի վերաբերյալ ևս հնչել են տարբեր կարծիքներ. իր պատմական՝ նախկինում տեղադրված վայրում կամ հարակից տարածքում, կամ քաղաքային որևէ այգում, պուրակում: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանը ևս ոգևորված է աշխատանքներով և նպատակահարմար է գտնում արձանը տեղակայել Շենգավիթում:

Հնչել են կարծիքներ, ըստ որոնց՝ քանդակը պատմական վայրում տեղակայելը նպատակահարմար չէ, քանի որ այսօր այլևս չկա այդ տարածքի արդյունաբերական միջավայրը, գաղափարական հենքը:

Հանդիպման ավարտին որոշվել է հաջորդիվ ևս կազմակերպել քննարկումներ, լսել տեսակետներ և հիմնավորումներ: