Թուրքիան հայտարարել է, որ քանի դեռ իր պահանջները չեն կատարվել, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը չի վավերացնի

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան ուշադիր հետևելու է Շվեդիային ու Ֆինլանդիային և չի վավերացնի նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե այդ երկրները քայլեր չձեռնարկեն՝ բավարարելու Թուրքիայի պահանջը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, գրում են թուրքական լրատվականները։

Հիշեցնենք՝ Անկարան պահանջում է արտահանձնել բոլոր այն անձանց, որոնք Թուրքիայում ահաբեկիչներ են համարվում։

«Թուրքիան նախկինում 33 ահաբեկիչների արտահանձման պահանջ էր ներկայացրել։ Մենք թարմացրել ենք այդ հարցումներից մի քանիսը, ուղարկել նաև նորերը, սակայն մինչ այժմ պաշտոնյաներից որևէ պատասխան չենք ստացել»,- ասել է Բոզդաղը։

«Եթե Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարությունները կատարեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց խոստումները, Թուրքիան կպահի իր խոսքը և անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ գործընթացն ավարտին հասցնելու համար։ Բայց եթե նրանք չկատարեն իրենց խոստումները, Թուրքիան կրկին կպահի իր խոսքը և քայլեր չի ձեռնարկի»,- ասել է Բոզդաղը։

Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն հանեց այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Սկանդինավյան երկրներն Անկարային են արտահանձնելու «ահաբեկիչներին»։ Թուրքիան էլ գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել  «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի՝ Գյուլենական շարժման ներկայացուցիչներին։

Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններն էլ վստահեցրել էին, որ կատարելու են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, դրա հետ մեկտեղ, չէին երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել էին, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացները տեղի են ունենալու երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան