ԱՄՆ-ը հետաձգել է հրթիռների փորձարկումը՝ Թայվանի շուրջ լարվածությունը թուլացնելու համար

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Սպիտակ տունը «ազատ և բաց հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը» պաշտպանելու մի շարք քայլերի մասին է հայտարարել այն բանից հետո, երբ հինգշաբթի Չինաստանն առնվազն 11 բալիստիկ հրթիռ է արձակել Թայվանի շրջակա ջրերում, գրում է VOA-ն:

Հրթիռների արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից մեկ օր անց, ինչը հարուցել էր Պեկինի զայրույթը:

«Չինաստանը որոշել է չափից ավելի արձագանքել և օգտագործել խոսնակի այցը որպես պատրվակ՝ ուժեղացնելու սադրիչ ռազմական գործողությունները Թայվանի նեղուցում և շրջակայքում»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:

Քիրբին լրագրողներին ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանձնարարել է USS Ronald Reagan ավիակրի և նրա հարվածային խմբի նավերի հրամանատարնարին մնալ տարածքում՝ «իրավիճակը վերահսկելու համար»։

Վաշինգտոնը նաև «ստանդարտ օդային և ծովային անցումներ» կիրականացնի Թայվանի նեղուցով առաջիկա շաբաթների ընթացքում, ասել է նա։

Քիրբին խոստացել է «հետագա քայլեր» ձեռնարկել՝ ցույց տալու ԱՄՆ-ի նվիրվածությունն իր դաշնակիցներին, ներառյալ Ճապոնիային, որը հայտարարել է, որ հինգ չինական հրթիռներ ընկել են իր բացառիկ տնտեսական գոտում:

Չինաստանը փորձում է փոխել ստատուս քվոն Թայվանում, ասել է Քիրբին՝ հավելելով, որ Վաշինգտոնը հետաձգում է ռազմաօդային ուժերի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վաղուց ծրագրված փորձարկումը՝ լարվածությունը թուլացնելու համար։

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ լարվածությունը նվազի»,- ասել է Քիրբին:

Տաթև Ֆռանգյան