Մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում․ Էրդողանը՝ Պուտինին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենք  համագործակցության նոր էջ են բացելու, գրում է Ռիա Նովոստին։

«Հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ են բացելու երկու երկրների հարաբերություններում։ Ես այդ շարքին եմ դասում էներգետիկ համագործակցության, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային հարցերը»,-ասել  Էրդողանը։

Նա նշել է, որ բանակցությունների քննարկման թեմաներից մեկը լինելու է Սիրիայի հարցը։ «Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը կարևոր է մեզ համար։ Այսօր աշխարհը հետևում է Սոչիի բանակցություններին»,- ասել է  Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ու Անկարան պետք է այնպես անեն, որ «Աքքույու» ատոմակայանի կառուցման  աշխատանքները չհետաձգվեն։

««Աքքույուի» թեման կարևոր է, պետք է գործընթացը հասցնել որոշակի կետի, որոշակի որոշման, պետք է այնպես անել, որ գործընթացը չձգձգվի։ Կարևոր է, որ աշխատանքները ընթանան ու շարունակվեն համապատասխան ժամանակացույցով։ Հուսով եմ այդ թեմայով մեր բանակցությունները կլինեն շատ օգտակար»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան