Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարները պաշտոնանկ են արվել

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բարձրագույն զինվորական խորհրդի նիստ, որի արդյունքներով բանակի հրամանատարական կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախագահական պալատում գրեթե մեկ ժամ տևած փակ նիստին մասնակցել են փոխնախագահ Ֆուադ Օքթայը, արդարադատութան նախարար Բեքիր Բոզդաղը, ֆինանսների նախարար Նուրեսսին Նեբաթին, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, կրթության նախարար Մահմութ Օզերը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Ավսևերը, ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքյուզը։

Խորհրդի որոշմամբ՝ 2022 թվականի օգոստոսի 30-ից Թուրքիայի ԶՈՒ-ի 16 գեներալի ու ադմիրալի, ինչպես նաև 47 գնդապետի կոչումները բարձրացվել են։

Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մեկ տարով։ Խորհուրդը որոշել է թոշակի ուղարկել ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալին ու ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքյուզին։ Նրանց փոխարեն նշանակվել են, համապատասխանաբար, ադմիրալ Էրջումենտ Թաթլըօղլուն և գեներալ Աթիլա Գյուլանը։

Էմմա Չոբանյան