5 վարկ՝ 6 ամսում. 2017 թվականին Հայաստանի ավելացած արտաքին պարտքը

Լուրեր

04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
Բոլորը

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հունիսի 24-ին որոշեց Հայաստանին 21.6 մլն դոլարի վարկ հատկացնել: Սա այս հիմնադրամի 5-րդ վարկն էր 3 տարվա ընթացքում՝ ընդհանուր ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրով նախատեսվում է Հայաստանին տալ ընդհանուր առմամբ 112 մլն դոլար: Հաշվել են, որ տնտեսական ակտիվությունը կմեծանա և արժե վարկ տալ:

Հայաստանի կառավարությունը շարունակում է երկրի տնտեսությունը վարկերով սնելու քաղաքականությունը: 2017 թվականը դեռ չի կիսվել, սակայն արդեն հասցրել ենք մեր՝ առանց այդ էլ ծանր պարտքի բեռը է՛լ ավելի ծանրացնել նոր վարկերով: Մեր հաշվարկներով, 2017թ. ստացել ենք հետևյալ վարկերը կամ դրանց վերաբերյալ համաձայնությունը.

2017-ի առաջին աշխատանքային օրերին՝ հունվարի 13-ին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարեց, որ Վրաստանին և Հայաստանին 6 միլիոն եվրո վարկ է տրամադրում՝ սահմանային անցակետի կամրջի կառուցման համար: Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի վերազինումը և կամրջի կառուցումը կարևոր է երկու երկրները միմյանց կապելու, դրանց միջև տարածաշրջանային առևտրին աջակցելու տեսանկյունից:

Փետրվարի 1-ին գերմանական KfW բանկը հայտարարեց Հայաստանին 20 մլն եվրո վարկ տրամադրելու մասին: Միջոցները կտրամադրվեն բանկերին և վարկային կազմակերպություններին, որոնք կվարկավորեն սպառողներին: Հայաստանի բնակիչներն այդ վարկերով կկարողանան տան էներգաարդյունավետ վերանորոգում կատարել, ինչպես նաև գնել էներգաարդյունավետ բնակարաններ և տներ, կամ կառուցել սեփական մասնավոր տներ: Ծրագրին 8 հաստատություն է մասնակցում՝ 5 բանկ և վարկային 3 կազմակերպություն:

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) փետրվարի 7-ին տրամադրեց 140 միլիոն դոլարի չափով վարկային փաթեթ՝ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» համար։ «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» միջազգային էներգետիկական ընկերությունը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։ Ակնկալվում է, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը և լրացուցիչ 60,000 սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի։

Ասիական զարգացման բանկից մարտի 1-ին վերցված 50 մլն դոլար վարկով կվերանորոգվի դեպի Վրաստանի սահմանի M6 մայրուղու 51,1 կիլոմետրանոց հատվածը: Կվերանորոգվի ու կընդլայնվի Օձուն գյուղի հատվածը՝ մինչև սահմանամերձ Բագրատաշեն գյուղ։ Ճանապարհին կընդլայնվեն մի քանի թունելներ, ինչը մեծ բեռնատարներին թույլ կտա հանգիստ ընթանալ հանդիպակաց ճանապարհներով։ Մայրուղու ընդհանուր վերանորոգումը կարժենա 118,4 մլն դոլար:

Դեռ պետք է վարկ վերցնենք նաև Եվրոպական ներդրումային բանկից՝ 56,4 մլն դոլար: Կառավարությունն էլ կտա 12 մլն։

Հայաստանի արտաքին պարտքը 2015 թվականին 4 մլրդ 300 մլն էր, 2016-ի ավարտին՝ 4 մլրդ 798 մլն դոլար: 2017թ. մարտ ամսին արդեն կազմում է 4 մլրդ 828 մլն դոլար:

2017 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն, ՀՀ կառավարությունը նախատեսում Է ընդհանուր պետական պարտքը հասցնել 6.5 միլիարդ դոլարի: Գործող օրենսդրությամբ, կառավարության պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը: 2017-ի ավարտին կմոտենանք այդ ցուցանիշին: Քանի դեռ Հայաստանի տնտեսության ներկա մակարդակն արմատապես չի փոխվել, ներմուծումը չի փոխարինվել արտահանմամբ, երկարաժամկետ տնտեսական աճի հեռանկար չի եղել, վարկ վերցնելը դառնում է գրեթե ինքնանպատակ՝ ընդամենը կարճաժամկետ խնդիրներ լուծելու միջոց:

Կյանքը շարունակվում է, նորանոր վարկեր վերցնելու կառավարության քաղաքականությունը՝ ևս: Իսկ դրանք մարելու հեռանկարն այս պահին մշուշոտ է:

 

Սևակ Հակոբյան