ՆԱՏՕ-ի 30 երկրներից 23-ը վավերացրել են դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության փաստաթղթերը

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Մինչ օրս ՆԱՏՕ-ի 30 երկրներից 23-ը վավերացրել են դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության փաստաթղթերը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Նորվեգիայում, գրում է Euronews-ը։

«Մի քանի ժամ առաջ ԱՄՆ Սենատը վավերացրել է անդամակցության արձանագրությունները: Այսպիսով, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը վավերացրած դաշինքի անդամների թիվը հասել է 23-ի»,- ասել է նա։

Բացի այդ, դաշինքի որոշ անդամներ «մոտ են վավերացման իրենց ազգային ընթացակարգերի ավարտին», հավելել է Ստոլտենբերգը։

«Առայժմ սա ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ ամենաարագ անդամակցության գործընթացն է»,- ասել է նա։

Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել մայիսին։

Սկզբում Թուրքիան արգելափակել էր այդ դիմումների քննարկման մեկնարկը, բայց հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան հանել է Հյուսիսային Եվրոպայի երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ առարկությունները։

Տաթև Ֆռանգյան