Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագիրը ու դրա հետ կապված վերջին զարգացումները։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել  Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վիճակի և հեռանկարների շուրջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական հացահատիկային գործարքը կնքվել էր Ստամբուլում հուլիսի 22-ին ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։

ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է,որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Պետաքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնելու  հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,-ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան