ՄԱԿ-ը հայտարարել է 10 միլիոն ուկրաինացի փախստականի մասին

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Պատերազմի ընթացքում Ուկրաինայից տարհանվել է 10.350.489 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։

Ավելի քան 5 միլիոն մարդ գնացել է Լեհաստան, մոտ 1 միլիոն՝ Հունգարիա, նույնքան էլ՝ Ռումինիա և Գերմանիա։ Շուրջ 2 միլիոն մարդ էլ հայտնվել է Ռուսաստանում, ավելի քան 1 միլիոնը՝ Հունգարիայում, մոտ 964 հազարը՝ Ռումինիայում։ 471 հազար ուկրաինացի փախստական մեկնել է Սլովակիա, 557 հազարը՝ Մոլդովա։

«Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր տեղահանման ամենամեծ ճգնաժամերից մեկն է, նաև՝ ամենաարագը», – ասված է Փախստականների գործակալության վերջին զեկույցում:

Ընդհանուր առմամբ, փետրվարի վերջից ավելի քան 10,3 միլիոն ուկրաինացի կամ երկրի բնակչության մոտ մեկ քառորդը լքել են իրենց տները (ըստ Ուկրաինայի Ֆինանսների նախարարության՝ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրում բնակվում էր գրեթե 41,2 միլիոն մարդ)։ Միաժամանակ, փետրվարի 28-ից ի վեր մոտ 4,2 մլն սահմանային անցում է եղել դեպի Ուկրաինա։

Հիշեցնենք, որ Պրահայում փակվել է Ուկրաինայից փախստականների համար նախատեսված վրանային ճամբարը՝ ժամանակավոր կացարանի կարիք ունեցող մարդկանց թվի նվազման պատճառով։

Հաղորդվել է նաև, որ Գերմանիայում գրանցված է ավելի քան 900 հազար ուկրաինացի փախստական։

Տաթև Ֆռանգյան