Լատվիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանի լոբբի՞ստն է դարձել

Լուրեր

06.11.2024 | 12:42
ԱԹՍ-ներն առաջին անգամ գրոհել են Դաղստանը
06.11.2024 | 12:34
Սպառողին ասում ենք՝ մի գնացեք փոքր խանութներից առևտուր արեք, խոշոր բիզնեսին առավելություն ենք տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2024 | 12:27
Զելենսկին շնորհավորել է Թրամփին «տպավորիչ» հաղթանակի կապակցությամբ
06.11.2024 | 12:24
«Ամենամեծ քաղաքական վերադարձը»․ Օրբանն ու Նեթանյահուն շնորհավորել են Թրամփին
06.11.2024 | 12:21
Մակրոնը շնորհավորել է Թրամփին
06.11.2024 | 12:19
Այսօր առավոտյան Եվրոպան արթնացել է անհանգստությամբ․ ԵԽ պատգամավորը՝ ԱՄՆ ընտրությունների մասին
06.11.2024 | 12:14
Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին ու իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ նախագահ
06.11.2024 | 12:10
Թող կաթնամթերք արտադրողը գույնով տարբերակի ոչ բնական տեսակը, ԵԱՏՄ պահանջ կա․ քննարկում՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2024 | 12:07
Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղության համաձայնության․Հաքան Ֆիդան
06.11.2024 | 12:02
Թրամփը՝ նախնական հաշվարկներով առաջատար, Երևանը Բաքվից առաջարկների պատասխան է ստացել․ ԼՈՒՐԵՐ
06.11.2024 | 11:51
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք
06.11.2024 | 11:42
Թրամփի կողմնակիցները սկսել են տոնել նրա հաղթանակը նախընտրական շտաբի մոտ
06.11.2024 | 11:33
Մակրոնն ու Տոկաևն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի արագ ստորագրմանը
06.11.2024 | 11:25
Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել․ «Դոպինգ Սփեյս»
06.11.2024 | 11:19
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը իր թվիթերյան պաշտոնական էջում բավական տարակուսելի վարքագիծ է դրսևորում՝ կապված Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի դիրքերի ուղղությամբ հարձակման հետ։ Մասնավորապես, լատվիացի բարձրաստիճան պաշտոնյան իր էջում կիսվել է մի շարք գրառումներով, որոնք միակողմանի են, բացահայտ ներկայացնում են ադրբեջանական կողմի դիրքորոշումը և արդարացնում Բաքվի ագրեսիան։

Պաբրիկսն իր էջում ներկայացնում է Բաքվի կողմից վճարվող ամերիկացի փորձագետ Լյուկ Քոֆֆի թվիթերյան գրառումը, որտեղ նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածում Արցախի ՊԲ դիրքերին։

Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ն ինքն է հայտարարել է, որ ագրեսիա է իրականացրել Արցախի նկատմամբ՝ հարձակում գործելով։

Հավելենք, որ Պաբրիկսն այս տարի ապրիլին այցելել էր նաև Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք, այնտեղ մասնակցել լատվիացի մի նկարչուհու աշխատանքների ցուցահանդեսին։

Ակնհայտորեն, Պաբրիկսը զբաղվում է ադրբեջանական քարոզչությամբ ու լոբբինգով՝ չնայած զբաղեցրած բարձր պաշտոններին։

Էմմա Չոբանյան