Քաղաքապետի ընտրությունների մասով իմ գնահատականը տվել եմ և որևէ կասկած չկա, որ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքներով. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

«Եթե Հայաստանի Հանրապետությունում դեռ կան մարդիկ, որոնք կարող են ուղղորդվել Հանրապետականի կողմից, ապա դա անհասկանալի է: Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում Հանրապետականը կարող է որևէ բան ուղղորդել»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք տեղի ունեցող ակիցաների հետևում ՀՀԿ-ն է: Լրագրողները վարչապետից նաև հետաքրքրվեցին՝ ապրելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարևանությամբ հնարավո՞ր է նրա հետ հանդիպի, Փաշինյանն արձագանքեց. «Միակ հնարավոր տարբերակը, որտեղ տեսականորեն հանդիպում հնարավոր է՝ դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշ ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունը կարող է լինել»:

Հարցին՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը որևէ պաշտոնի չնշանակվեց, Կառավարության ղեկավարն արձագանքեց. «Ամեն ինչ պաշտոնո՞վ է որոշվում, իր կուսակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչն ընդգրկված է կառավարության կազմում»։

Մանրամասները՝ տեսանյութում: