Ավազակությունը բացահայտվել է. երկու անձ կալանավորվել է

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Հուլիսի 24-ին ոստիկանություն դիմած արտասահմանցին հայտնեց, որ ժամը 2-ի սահմաններում իր երկու ընկերների հետ եղել է կասկադի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ։ Նրանցից մեկը, որի ձեռքին դանակ է եղել, պահանջել է փող ու ոսկի։ Իրենք տվել են ոսկյա մատանի և արծաթյա շղթա։ Դրանից հետո անծանոթների սպառնալիքների տակ մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատներից մեկին, և արտասահմանցիներից մեկը կանխիկացրել է 18 հազար դրամ, տվել անծանոթներին, ինչից հետո նրանք հեռացել են. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվեց, որ օտարերկրացիներին մոտեցել ու ավազակություն են արել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Շուտով ճշտվեց նաև նրանց ինքնությունը. Մարտունի քաղաքի՝ 23, և Ներքին Գետաշեն գյուղի 20-ամյա բնակիչներ։

Դեպքից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, նրանցից մեկը հայտնաբերվեց Երևանում, իսկ մյուսը՝ Մարտունիում։ Նրանք ձերբակալվեցին, տեղափոխվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական ստորաբաժանում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երիտասարդները կալանավորվել են։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։